ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ստում են բոլորը, բայց ոմանք ունեն ավելի մեծ փորձառություն

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ստում են բոլորը, բայց ոմանք ունեն ավելի մեծ փորձառություն
12.10.2014 | 12:59

Հայտնի չէ, թե ՀՀԿ , ԲՀԿ , ՀՅԴ , ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարությունը տանը կարողանո՞ւմ է արդուկի ու լվացքի գործում օգնել իրենց կանանց, բայց որ ստանձնել են ժողովրդի ուղեղը լվանալու, գլուխներն արդուկելու գործընթաց, փաստ է:

Հանրահավաքին խոսում են անարդարություններից, բայց ՀԱԿ առաջնորդն իր ելույթի յոթերորդ կետում հայտարարում է, թե իշխանությունների հասցեին վատ չեն արտահայտվելու: Հանրահավաք են անում մի օր, երբ ժողովրդի ճակատագրի հարցն է որոշվում, Մինսկում ստորագրվում է ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրը, սակայն որեւէ անդրադարձ դրան չի արվում: Զվարճալի է, որ Ժառանգության խմբակցության ղեկավարը նույն հարթակի վրա է կանգնում ռուսամետ ուժերի կողքին, այնինչ Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես շեփորում է իրենց եվրոպական ուղղվածության մասին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեման ամենածանրն է՝ «Ծերուկն անտանելի է դառնում» շարքից: Նա նույնիսկ տեղյակ չէ, իրենք Քառյա՞կ են թե՞ Եռյակ, ու անընդհատ իրարամերժ հայտարարություններ է անում, որի տակից Քառյակ\Եռյակի լիդերները հազիվ են դուրս գալիս՝ սվաղելով նրա ասածները այս կամ այն լրատվամիջոցում:
Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել այդ խայտառակ հանրահավաքին, չի նշանակում, թե հրեշտակի թեւեր կամ լուսապսակ ունեն, ընդհակառակը բոլորը գործում են նույն խաղի կանոններով ու խաղում իրենց վերապահված դերերը՝ թելադրված Բաղրամյան 26-ից: Բոլոր ուժերն էլ, մեծ հաշվով, Եռյակից են, իշխանության ծպտված կամ բացահայտ մաս: 1991 թվականից սկսած՝ բոլորն էլ թալանել են Հայաստանը՝ իրենց հնարավորության սահմաններում , հիմա եկել , ժողովրդի լեզվով ասած «սատանի մայլեն քյանդրբազություն են անում» որ ի՞նչ:
Համաձա՞յն չեք գրառմանս հետ, ապա որտեղից ձեր շքեղ առանձնատներն ու մեքենաները, որտեղից ձեր հաշվեհամարի վրա նստած և ոչ միայն նստած ահռելի գումարները:
Միամիտն էլ չի հավատա, որ դրանք արդար քրտինքով եք աշխատել:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ